Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձերբակալել են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին։
«ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Armlur.am-ը գրում է, որ իրեն հասած լուրերով՝ Վախթանգ Միրումյանին ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսին, կալանավորվել մեկ ամսով օգոստոի 8-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին նրա կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել էր, իսկ նոյեմբերին Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։