Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից ու հավելում, որ 2025 թվականի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության յոթ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երկու ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից: