Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել ՌԴ-ի կոնցեսիայից. Փաշինյանը՝ երկաթուղու որոշ հատվածների մասին
«Մեք կարևոր ենք համարում այս փուլում Տավուշի հատվածում՝ մինչև «Իջևան» երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ Նաև Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև Ախուրիկ գործող երկաթուղային հատվածը վերականգնվեն, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան Նախիջևանի սահմանից մինչև Երասխ վերականգնման աշխատանքներ իրականացվեն»,-կառավարությունում տված ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ունեցած քննարկումներին։
Նա հույս հայտնեց, որ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։
«Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որոևէ այլ հարց առաջանա, քանի որ գիտենք, որ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից և մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի, որ ԴՌ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքները իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի, կամ որևէ խնդիր է տեսնում»,- ասացՓաշինյանը