Վագիֆ Խաչատրյանի առողջականի մասին մեր մարմինները տեղեկություններ են հավաքում.Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
15:03 25/12/2025
Տարածաշրջան

Վագիֆ Խաչատրյանի առողջականի մասին մեր մարմինները տեղեկություններ են հավաքում.Նիկոլ Փաշինյան

«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, մենք պետք է վերաբերմունք արտահայտենք դրան, և մենք դրական ենք վերաբերվում»,-կառավարության ճեպազրույցի սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  հարցին, թե ինչու է պարբերաբար շնորհակալություն հայտնում Իլհամ Ալիևին:

Նրա խոսքով տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում Ղազախստանի և Ռուսաստանի համար։

«Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը՝ արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա»,-հայտարարեց Փաշինյանը:

Հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ հայկական կողմից ապրանք չի արտահանվում ադրբեջանական ուղղությամբ, Փաշինյանն ինքն էլ պատասխանեց. «Մեր մտածողության և գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում, որովհետև գնացք բեռնելը և որևէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է: Պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ»:

Նար կարծիքով՝ երրորդ բանը, որը տեղի է ունեցել, Ադրբեջանի՝ Հայաստանի գործարարներին նավթամթերք վաճառելու պատրաստակամությունն է, և այդ պատրաստակամությունն արտահայտվել է բենզին մատակարարելու տեսքով: 

«Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և կարծում եմ՝ ճիշտ եմ անում: Ընդ որում, ինչու եմ տարբեր տեղերում արձանագրում, քանի որ դա կարևոր է ԵԱՏՄ-ի համար: Ուզում եմ ցույց տալ և հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է, այն ունի արտահայտչաձևեր»,-ասաց Փաշինյանը:

Ադրբեջանում պահվող հայ գերի Վագիֆ Խաչատրյանի առողջականի մասին մեր մարմինները  տեղեկություններ են հավաքում և փոխանցում, այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից  բացի, այլ բան չեմ կարող հայտնել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը օրերս հոսպիտալացվել էր: Նա ունեցել էր շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի անցակետում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վագիֆ Խաչատրյանի առողջականի մասին մեր մարմինները տեղեկություններ են հավաքում.Նիկոլ Փաշինյան