Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բայրամով. Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար ՀՀ-ն պետք է փոփոխի Սահմանադրությունը և կատարի TRIP համաձայնագրով ստանձնած պարտավորությունները
«Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ և լիովին կատարի TRIPP նախագծով ստանձնած իր պարտավորությունները»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ներկայացնելով 2025 թվականի տարեկան զեկույցը։
Նա նշել է, որ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում հանդիպումներ են անցկացվել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։
«Նոյեմբերին Գաբալայում տեղի ունեցավ ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանազատման հարցով հանդիպում: Նախկինում՝ հունվարին և փետրվարին, նմանատիպ հանդիպումները տեղի էին ունենում առցանց: Թույլտվություն էր տրվել նաև ղազախական հացահատիկի տարանցման համար դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Սակայն, վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու համար պետք է կատարվեն մեր կողմից նշված պայմանները», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովը հավելել է, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր քայլ է դարձել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը զգալի ներդրում է ունեցել այս գործընթացում։