Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
08:51 26/12/2025
Հայաստան

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Շիրակի մարզում, Արագածի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:  Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հորդորում են վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում