Իսպանիայում բացատրել են Զախարյանի խնդիրները «Ռեալ Սոսյեդադում»
Աշխարհում
13:47 26/12/2025
Աշխարհ

Իսպանիայում բացատրել են Զախարյանի խնդիրները «Ռեալ Սոսյեդադում»

Լրագրող Խոսե Օրտեգան մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի կազմում։

«Զախարյանը ճիշտ քայլ կատարեց` գալով «Ռեալ Սոսյեդադ»։ Բայց նա ֆիզիկապես պատրաստ չէր։ Նա լավ խաղացող է, ունի տեխնիկա և ինտելեկտ, բայց նրան պակասում է ֆիզիկական պատրաստվածությունն ու մտածելակերպը», - լրագրողի խոսքը մեջբերում է Odds.ru-ն։

22-ամյա Զախարյանը միացել է «Ռեալ Սոսյեդադին» 2023 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մոսկվայի «Դինամո»-ից։ Արսենի պայմանագիրը իսպանական ակումբի հետ լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։ Զախարյանը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանիայում բացատրել են Զախարյանի խնդիրները «Ռեալ Սոսյեդադում»