Որոշ դադարից հետո Արսեն Զախարյանը մարզումն անցկացրել է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբի հետ
Աշխարհում
16:02 28/07/2025
Աշխարհ

Որոշ դադարից հետո Արսեն Զախարյանը մարզումն անցկացրել է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբի հետ

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը թիմի հետ անցկացրել է իր առաջին մարզումn ամառային հավաքի ժամանակ։ Այս մասին հայտնել է «Սոսյեդադի» մամուլի կցորդ Ջոն Անդեր Մունդուատեն։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ Զախարյանը մկանային խնդիրների պատճառով մարզվել է անհատական ծրագրով, ապա վարակվել էր նաև վիրուսային հիվանդությամբ։

«Այսօր Զախարյանն անցկացրեց իր առաջին մարզումը ընդհանուր խմբի հետ։ Ամեն ինչ լավ է», -Sport24-ին ասել է Մունդուատեն։

Չորեքշաբթի՝ հուլիսի 30-ին, «Ռեալ Սոսյեդադը» ընկերական խաղ կանցկացնի իսպանական «Օսասունայի» դեմ։

Ընդհանուր առմամբ, Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 44 խաղ, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում թիմակիցներին։ Իսպանիայի հաջորդ առաջնության առաջին փուլում «Ռեալ Սոսյեդադը» կխաղա «Վալենսիայի» դեմ։ Խաղը կկայանա օգոստոսի 16-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որոշ դադարից հետո Արսեն Զախարյանը մարզումն անցկացրել է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբի հետ