«Դինամո»-ն խոսել է Արսեն Զախարյանի վերադարձի հավանականության մասին
Աշխարհում
08:35 22/07/2025
Աշխարհ

«Դինամո»-ն խոսել է Արսեն Զախարյանի վերադարձի հավանականության մասին

Մոսկվայի «Դինամոյի» տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Գաֆինը քիչ հավանական է համարել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերադարձը թիմ։ euro-football.ru-ի հաղորդմամբ, իսպանիայում ֆուտբոլիստը գրեթե ամբողջությամբ բաց է թողել նախորդ մրցաշրջանը վնասվածքների պատճառով

«Ակումբը Արսենին հրավիրել էր «Братский Кубок»-ի խաղերին, երբ նա արձակուրդում էր Մոսկվայում։ Սակայն նա նույնիսկ չկարողացավ այնտեղ հասնել։ Այնպես որ, այս պահին կարծում եմ, որ վերադարձի համար քիչ նախադրյալներ կան», - Գաֆինի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Միևնույն ժամանակ, Գաֆինը շեշտել է, որ որոշակի պայմաններ առաջանալու դեպքում «Դինամոն» կարող է դիտարկել ֆուտբոլիստի վերադարձի տարբերակը։

2024/2025 մրցաշրջանում Զախարյանը խաղացել է չորս խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Դինամո»-ն խոսել է Արսեն Զախարյանի վերադարձի հավանականության մասին