Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«2025 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես:
ԶՈՒ ԳՇ պետը տեղում դիտարկել է զորակոչին ներգրավված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների պատրաստությունը, տեխնիկական միջոցների առկայությունն ու սարքինությունը, ստուգել թիկունքային և բժշկական ապահովման, ներքին հսկողության պատրաստության վիճակն ու նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքը:
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան
ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»: