«Mercedes»-ի 35-ամյա վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել բետոնե պատնեշին
Հասարակություն
10:03 28/12/2025
Հայաստան

«Mercedes»-ի 35-ամյա վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել բետոնե պատնեշին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Սերոբ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։

«Վթարի հետևանքով «Nissan Teana»-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Տարիել Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder