Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍ նախարարությունը՝ Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից թուրքական նյութական մշակույթի մաս ճանաչվելու մասին
Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես թուրքական նյութական մշակույթի մաս, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինների լռությունը բողոք է առաջացրել Հայաստանի ժողովրդական վարպետների, ասեղնագործների շրջանում։
Panorama.am-ը դիմեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկել Թուրքիայի հայտի ընդունումը թույլ չտալու համար կամ ընդունելուց հետո ի՞նչ քայլերի կդիմեն։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության ու տեղեկատվության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգումն ապահովում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն՝ ի դեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ուստի բարձրացված հարցադրումները դուրս են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակից։
Միաժամանակ հայտնում են, որ հայկական ասեղնագործությունը գրանցված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։
