Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել․ փաստաբան
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։
Այս պահին ինձ մնում է միայն փաստել, որ սեփական փոդքաստի եթերում «հետույք» բառն ասելու համար կալանավորված անձն Ամանորն անցկացնելու է կալանավայրում»,- գրում է Ռ.Մելիքյանը։
Նա հիշեցնում է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքով վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման օրը վաղն է՝ ամսի 30-ը։