Իրականացնելու ենք նախագծի ֆիդիկ կառավարման մոդել. Ավինյանը՝ Աջափնյակի մետրոյի նախագծի ձախողման մասին
Հասարակություն
12:48 29/12/2025
Հայաստան

Իրականացնելու ենք նախագծի ֆիդիկ կառավարման մոդել. Ավինյանը՝ Աջափնյակի մետրոյի նախագծի ձախողման մասին

«Լրատվական դաշտում շատ տարատեսակ տեղեկատվություններ հայտնվեցին այն մասին, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը խափանվել է, փոփոխվել է։ Ուզում եմ վստահեցնել, որ նամ բան չկա»,-տարեվերջի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ձգձգման մասին հարցին։

Ավինյանը հայտարարեց, թե կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած ու պատրաստ է։

«Մասնավորապես այդ փորձաքննություններից մեկը՝ պարզ փոձաքննությունը մեկ տարուց ավել է տևել, բավականին բարդ պրոցես է եղել, շատ երկար մեկնաբանություններով վերադարձվել է նախագծողին, վերջինս ինչ որ բանր արձագանքել է և և այդ պրոցեսը տևել է մեկ տարուց ավել։ Հաջորդ տարի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության որոշում, որով իրականացնելու ենք նախագծի ֆիդիկ կառավարման մոդել».-հայտարարեց Երևանի քաղաքապետը։

 Նա հայտնեց, որ ծրագրում ներգրավելու են տեխհսկող, ինժեներական տեխհսկող։

 Քաղաքապետը վստահեցրեց, որ Աջափնյակի մետրոյի նախագծի որակի բարդության նախագծի հետ Հայաստանի օրենսդրությունն առնչություն չի ունեցել։

«Նա հայտարարեց, թե ավելի լավ է շատ ժամանակ կորցնեն նախագծային փուլերի վրա, գրագետ տեխսհկողության ունենալու վրա, որպեսզի հետագայում արդեն շինարարության ընթացկում կարողանանա կառավարումը որակային և ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder