ԿԳՄՍ նախարարությունը՝ Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից թուրքական նյութական մշակույթի մաս ճանաչվելու մասին
Մշակույթ
16:13 29/12/2025
Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը՝ Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից թուրքական նյութական մշակույթի մաս ճանաչվելու մասին

Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես թուրքական նյութական մշակույթի մաս, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։  ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինների լռությունը բողոք է առաջացրել Հայաստանի ժողովրդական վարպետների, ասեղնագործների շրջանում։

Panorama.am-ը դիմեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկել Թուրքիայի հայտի ընդունումը թույլ չտալու համար կամ ընդունելուց հետո ի՞նչ քայլերի կդիմեն։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության ու տեղեկատվության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգումն ապահովում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն՝ ի դեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության,  ուստի բարձրացված հարցադրումները դուրս են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակից։ 

Միաժամանակ հայտնում են, որ հայկական ասեղնագործությունը գրանցված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder