50 հազար մարդ պահանջում է իջեցնել հոսանքի գինը
Քաղաքական
13:01 30/12/2025
Հայաստան

50 հազար մարդ պահանջում է իջեցնել հոսանքի գինը

Հոսանքի գնի իջեցման պահանջ-ստորագրահավաքին, որը նախաձեռնել էր «Մեր ձևով» շարժումը», միացել է 50 հազար մարդ։ Այս մասին հայտնում է շարժման անդամ Գոհար Մելոյանը։

Ստորագրահավաքը նախաձեռնողները նշում են, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի արդյունավետ կառավարման արդյունքում ՝ նվազել են հոսանքի կորուստները։ Միայն այս տարվա ընթացքում համակարգում ձեւավորվել է շուրջ 6 ﬕլիարդ դրամ խնայողություն։

«Սա նշանակում է՝ հոսանքի գին հնարավոր է իջեցնել հենց հիմա։ Պահանջում ենք բնակչության հոսանքի սակագինը իջեցնել 3 դրամով»,-ասված է ստորագրահավաքի նախաբանում։

Մելոյանը նշում է, որ հատել են 50 հազար շեմը, բայց կանգ չեն առնում, ավելին, ակտիվ փուլ են թևակոխում։

«Ստորագրահավաքը շարունակական է, բոլորդ պետք է ձեր քաղաքացիական պարտքը թելադրենք, քանի որ դուք էեք իշխանության աղբյուրը։ Հոսանքի գինն իջեցնելու համար կան բոլոր հիմքերը՝ անհրաժեշտ գումարը, տնտեսական հաշվարկները, մնում է՝ պարտավորեցնենք, որպեսզի կամք ունենան ու հենց ձմռան պայմաններում իջեցնեն, ոչ թե գարնանաը նախընտրական գործընթացների շեմին»,-ասում է Մելոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
50 հազար մարդ պահանջում է իջեցնել հոսանքի գինը