Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Ազդարար» հրապարակային ծանուցումների կայքից։
Նույն գործով դատախազություն են հրավիրվել նրա ընտանիքի անդամներ Արթուր Կարլենի Ավագյանը, Լուսինե Ստեփանի Դարբինյանը և Լիլյա Խաչիկի Զաքարյանը։
«Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Տեղեկացնում եմ, որ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության»,- մասնավորապես նշված է ծանուցման մեջ։
Նշենք, որ վերջին շրջանում դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված ծանուցումներ է ուղարկել մի շարք ընդդիմադիր գործիչների։