Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։
«Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։
Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու։
Սա է այսօրվա իրողությունների ողջ տրամաբանությունը․ իրենք երկրի շահերը հանում են սակարկման, իսկ անազատության մեջ հայտնվում են պայքարող և արդարության համար կռիվ տվող մարդիկ»,- գրել է Աբրահամյանը։