Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը կալանավորվեց երկու ամսով։
«Բնականաբար որոշումը համարում ենք անարդար, ապօրինի։ Այն բողոքարկվելու է։ Պարոն Գալստյանն իրեն մեղավոր չի համարում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով, Խ. Գալստյանը խնդրել է հանրությանն ու լրատվամիջոցներին փոխանցել, իր համար պատիվ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ բռնաճնշումների ժամանակ լինել դրանց թիրախ։ Խ. Գալստյանը պինդ է։
«Վաղ թե ուշ Խաչիկ Գալստյանը լինելու է ազատության մեջ, արդարությունը վերականգնվելու է։ Մեղավորները պատասխանատվություն են կրելու ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար»,-ասաց Ս. Հակոբյանը։