Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչիկ Գալստյանը ՔՕ-ով արգելված որևէ բան չի կատարել, կալանքի միջնորդության հարցով որոշումը կլինի ժամը 20:20-ին. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր 20։20-ին, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»,- Հակակոռուպցիոն դատարանում նիստի ավարտից հետո ասաց փաստաբան Սոս Հակոբյանը։
«Մանրամասն քննություն իրականացվեց, պաշտպանական կողմը հարցադրումներ հնչեցրեց, դիրքորոշումներ հայտնեց՝ հիմնավորելու նախ այն, որ ինչ արարք կատարելու մեջ մեղսագրում են պարոն Գալստյանին, ՔՕ արգելված որևէ բան չի կատարել։ Իր մասնակցությունը «Հայրենիք» կուսակցության շրջանակներում քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ Էջմիածին քաղաքում անցկացված ընտրություններին՝ բացառապես օրենքի սահմաններում է եղել»,-ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում էր «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։
Երեկ երեկոյան խուզարկություններ են իրականացվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի տանը, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։