Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել․ փաստաբան
Իրավունք
17:13 30/12/2025
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել․ փաստաբան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ 

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել։ Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը չի բեկանվել․ փաստաբան