Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հենրիխ Մխիթարյանն իր Ամանորի ուղերձում բարձրացրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով շնորհավորել է հայ ժողովրդին, որոըմ ասվում է.
«Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում։
Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։
Շնորհավոր Ամանոր»։