«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում
Հասարակություն
21:05 01/01/2026
Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում

 Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։

«Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Հովակիմ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder