Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Mercedes»-ին բախվելուց հետո «BMW»-ն գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում
Հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Արման Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Հայկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում։
«Վթարի հետևանքով Հայկ Ս․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ս․-ն և Արման Ղ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ալինա Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։