«2026 թվականը պետք է լինի իմ տարին». Արման Ծառուկյանն ամփոփել է անցնող տարին
Աշխարհում
21:23 02/01/2026
Աշխարհ

«2026 թվականը պետք է լինի իմ տարին». Արման Ծառուկյանն ամփոփել է անցնող տարին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել՝ ամփոփելով անցնող տարին։

«Ուզում եմ ամփոփել այս տարին։ Բավականին լավ տարի էր, բայց սկիզբը դժվար էր։ Հունվարին վնասվածք ստացա և չկարողացա մենամարտել, հետո վերականգնվեցի, փոխարինման դուրս եկա, երեք կամ չորս անգամ մենամարտեցի, հաղթեցի Հուքերին և մենամարտել եմ Շարայի հետ։ Բավականին լավ տարի էր, բայց 2026 թվականը պետք է լինի իմ տարին՝ գոտին հետ վերցնելու համար», - տեսանյութում ասել է Արման Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder