Սուխումում կանցկացվի Այվազովսկու և այլ ծովանկարիչների կտավների ցուցահանդեսը
Մշակույթ
19:41 02/01/2026
Աշխարհ

Սուխումում կանցկացվի Այվազովսկու և այլ ծովանկարիչների կտավների ցուցահանդեսը

Սևաստոպոլում գտնվող Ռուսական արվեստի պատկերասրահը 2026 թվականին  Սուխումում կկազմակերպի ծովանկարիչների  գործերի ցուցահանդես, որի մեջ կներառվեն նաև հայազգի աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները։  ՏԱՍՍ-ին հայտնել է թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի տնօրեն Վիտալի Զոտովը։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում մեր խոշոր թանգարանների հետ, որտեղ պահվում են այդ աշխատանքները, հաջորդ տարի լավ ցուցահանդես կազմակերպելու համար», - ասել է նա։

Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ ցուցահանդեսը նախատեսվում է բացել բարձր զբոսաշրջային սեզոնին համապատասխան, որպեսզի այն կարողանան այցելել ոչ միայն տեղի բնակիչները, այլև նաև զբոսաշրջիկները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուխումում կանցկացվի Այվազովսկու և այլ ծովանկարիչների կտավների ցուցահանդեսը