Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Հասարակություն
15:17 03/01/2026
Հայաստան

Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

Հունվարի 3-ին, ժամը 11։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ՝ քարշակման եղանակով, ուղղել են «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի