Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը Մադուրոյի պաշտոնանկության քայլին գնացել է Ռուբիոյի համառության շնորհիվ. Բոլթոնը մանրամասներ է պատմել
«Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու ծրագիրը ներկայացվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա առաջին պաշտոնավարման ընթացքում, սակայն այն ապարդյուն էր անցել, քանի որ վարչակազմի պաշտոնյաները չէին կարողանում նախագահին «կենտրոնացված» պահել այդ հարցի վրա»,-CNN-ին ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական (2018-201922. ) Ջոն Բոլթոնը։
Նա ասել է, որ հենց առաջին ժամկետում Թրամփն արդեն «շատ հետաքրքրված էր Վենեսուելայի նավթով»։ Նա և իր թիմը կարողացել են այնպես անել, որ Թրամփին հետաքրքրի Մադուրոյին հեռացնելու գաղափարւ, բայց չեն կարողացել նրան կենտրոնացած պահել այդ հարցի վրա։
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը նաև հայտնել է՝ Վենեսուելայի այդ ժամանակվա ընդդիմությունը կարծում էր, որ տնտեսական ճնշումը բավարար կլինի Մադուրոյի ռեժիմը պառակտելու համար։
«Պետքարտուղար և Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, կարծես թե, ավելի մեծ հաջողությունների է հասել՝ Թրամփին համոզելու գործողություններ ձեռնարկել իր երկրորդ ժամկետի ընթացքում։
Կարծում եմ՝ այս անգամ Թրամփը, ակնհայտորեն, համաձայնեց դրան մասնակցել Ռուբիոյի համառության և քաղաքական շահերի շնորհիվ», - ասաց նա։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը զբաղեցնելուց հետո Բոլթոնը դարձել է Թրամփի քննադատներից մեկը։ Այս պահին նա մեղադրվում է պաշտպանական տեղեկատվության փոխանցման և պահպանման մեջ։