Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևը՝ ամերիկացի սենատորներին
Քաղաքական
19:58 04/01/2026
Տարածաշրջան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն հաստատվել են առևտրային հարաբերություններ. Ալիևը՝ ամերիկացի սենատորներին

Բաքու այցելած ամերիկյան պատվիրակությանն այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պատվիրակության կազմում են հանրապետական ու դեմոկրատ սենատորներ։ Նրանք շնորհավորել են Ալիևին անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում  Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում ունեցած հաջողությունների համար։

Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Ալիևը հատուկ ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս հարցում: Նա նաև նշել է, որ այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։

 «Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն հաստատվել են առևտրային հարաբերություններ»,-ասել է Ալիևն ու ընդգծել ադրբեջանական նավթի արտահանումը Հայաստան, ինչպես նաև ռուսական ու ղազախական հացահատիկի ներմուծումը Հայաստան Ադրբեջանի տարածքով։

Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի ուղին նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի առումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder