Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին հրավիրում է ուխտերթի
Քաղաքական
10:23 05/01/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին հրավիրում է ուխտերթի

«Հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և կուղղվի դեպի Սբ. Աստվածածին կաթողիկե եկեղեցի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ ուխտերթի կարևոր նպատակներից մեկն է. «Արտահայտել աջակցություն Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը, որի մասին Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder