Ռուսաստանում 2025 թվականին 100 մարդ, այդ թվում Ղրիմի կամրջի գործով 3 հայազգիներ դատապարտվել է ցմահ ազատազրկման
Իրավունք
11:14 05/01/2026
Տարածաշրջան

Ռուսաստանում 2025 թվականին 100 մարդ, այդ թվում Ղրիմի կամրջի գործով 3 հայազգիներ դատապարտվել է ցմահ ազատազրկման

2025 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Ռուսաստանի դատարանները կայացրել են 100 ցմահ ազատազրկման դատավճիռ, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն  է։ Վիճակագրությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։

Ցմահ ազատազրկման դատավճիռների կայացման ամենամեծ թիվը գրանցվել է 2005 և 2012 թվականներին՝ 84: 2020 թվականին դատարանները կայացրել են 66 նման դատավճիռ, 2021 թվականին՝ 47, 2022 թվականին՝ 58, 2023 թվականին՝ 78, իսկ 2024 թվականին՝ 79:

2005-ից մինչև 2024 թվականը դատարանները կայացրել են ընդհանուր առմամբ 1316 ցմահ ազատազրկման դատավճիռ:

Ռուսաստանում ցմահ ազատազրկումը կյանքի, առողջության, հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հատկապես ծանր հանցագործությունների համար ամենախիստ պատիժն է: Հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութներում պատիժը կրած դատապարտյալները կարող են պայմանական վաղաժամկետ ազատման դիմել 25 տարի անց:

Ցմահ ազատազրկման չեն դատագպարտվում կանայք, անչափահասները կամ 65 տարեկանից բարձր տղամարդիկ:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ցմահ են դատապարտվել հայազգի գործարարներ Արտյոմ և Գյորգի Ազատյան եղբայրները և Արթուր Թերջանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder