Մեր գործողությունները պետք է համապատասխանեն ԱՊՀ բոլոր անդամ պետությունների շահերին. Լեբեդև
Քաղաքական
10:11 05/01/2026
Տարածաշրջան

Մեր գործողությունները պետք է համապատասխանեն ԱՊՀ բոլոր անդամ պետությունների շահերին. Լեբեդև

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների միջև համագործակցությունն անընդհատ զարգանում է նոր գաղափարների դրոշի ներքո։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Հիմնականը նոր աճի գործոնների վաղ հայտնաբերումն ու դրանք արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերում և ծրագրերում ինտեգրումն է», - ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նշեց, որ իր և ԱՊՀ բոլոր կառույցների համար այս առումով որպես կոնկրետ ուղեցույցներ ծառայում են պատվիրակությունների ղեկավարների կողմից Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի ընթացքում արտահայտված նախաձեռնություններն ու առաջարկները։

«Նրանց մտքերն ու առաջարկները, որոնք արտահայտված են անկեղծ և գործնական մթնոլորտում, կազմում են մեր աշխատանքային ծրագիրը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Եվ մեր ընդհանուր նպատակն է ապահովել դրա գործնական իրականացումը»,-ասաց Լեբեդևը։

Նա նշեց, որ աշխարհն այսօր արագ փոխվում է:

«Գիտությունը, տեխնոլոգիական առաջընթացը, թվայնացումը և այլ գործընթացներ դինամիկ կերպով զարգանում են հասարակության բոլոր ոլորտներում: Համագործակցության շրջանակներում մենք ձգտում ենք արագ և ճկուն արձագանքել ժամանակի բոլոր մարտահրավերներին»,-ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը, և հավելել.

«Միևնույն ժամանակ, մեր գործողությունները պետք է համապատասխանեն ԱՊՀ բոլոր անդամ պետությունների շահերին: Դրա համար բոլոր հարցերի վերաբերյալ ներդրվում են միջկառավարական միավորումների համար նախատեսված սովորական ընթացակարգերը՝ մեր որոշումները մշակման փուլում համակարգելու համար: Իհարկե, դա ժամանակ է պահանջում, և մեզ համար կարևոր է համընթաց քայլել փոփոխվող իրավիճակին: Հետևաբար, այն, ինչ մենք կարող ենք իսկապես բարելավել՝ ազգային մակարդակով մեր որոշումները համակարգելու արագության հետագա բարձրացումն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder