Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվանից հայ ժողովրդի դեմ կատարած Փաշինյանի չարագործությունների ցուցակին կավելանա Եկեղեցու հերձվածումը, հավատավոր ժողովրդի կյանքի պղծումը. Զուրաբյան
«Փաշինյանը կատարեց մի պատմական քայլ, որով նա հավերժ կհիշվի որպես հայոց պետականության ու ինքնության կազմաքանդման և քայքայման ամենահետևողական ու նվիրյալ «ռահվիրաներից» մեկը»,- նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հայտարարությանը.
Զուրաբյանը գրել է.
«ԵՐԿՐԻ ԺԱՆՏԱԽՏԸ
Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի և ավազակապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Քննչական կոմիտեի հաճախորդ, հետևաբար, մեր հոգևորական դասի ամենաանբարոյական տարրի տիտղոսը շահած տասը այսպես կոչված «տիրադավերը» հենց նոր, իրենց վերագրելով լիազորություններ, որոնց համար օժտված չեն օրենքով, հայտարարեցին կազմակերպված հանցախմբի ստեղծման մասին, որի նպատակը լինելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդումն ու քայքայումը, հավատավոր հայ ժողովրդի պառակտումը, անօրենության ծավալումն ամբողջ երկրով:
Փաշինյանն այսպիսով այսօր կատարեց մի պատմական քայլ, որով նա հավերժ կհիշվի որպես հայոց պետականության ու ինքնության կազմաքանդման և քայքայման ամենահետևողական ու նվիրյալ «ռահվիրաներից» մեկը:
Քիչ էր 2019 թվականի խաղաղության պլանի մերժումը և Հայաստանի ներքաշումը կործանարար պատերազմի մեջ, քիչ էր 5000 զինվորների կյանքի զոհաբերությունը, քիչ էր Արցախի ոչնչացումը: Այսօրվանից հայ ժողովրդի դեմ կատարած նրա չարագործությունների ցուցակին կավելանա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերձվածումը, հավատավոր ժողովրդի կյանքի պղծումը: