Ի՞նչ պետք է իմանան ԱՁ-ներն ու ՍՊԸ-ները առողջության պարտադիր ապահովագրության մասին
Առողջություն
12:24 05/01/2026
Հայաստան

Ի՞նչ պետք է իմանան ԱՁ-ներն ու ՍՊԸ-ները առողջության պարտադիր ապահովագրության մասին

Հայաստանում այս տարվա սկզբից գործում է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգը, որը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև բիզնեսի որոշ ներկայացուցիչների։
Առողջապահության նախարարությունից Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ պարտադիր ապահովագրության են ենթակա նաև անհատ ձեռներեցները, եթե նրանց տարեկան եկամուտը կազմում է 2 մլն 400 հազար 1 դրամ և ավելի։

Անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրավճարի չափը սահմանված է նույնը բոլորի համար՝ տարեկան 129 600 դրամ կամ փաստացի 10 800 դրամ ամսական։ Վճարումը կատարվում է տարեկան և պետք է իրականացվի մինչև ապրիլի 20-ը։

Անհատ ձեռնարկատերը ապահովագրված անձի կարգավիճակ է ստանում վճարումը կատարելուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ից։

Ինչ վերաբերում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, ապա նախարարությունից պարզաբանել են, որ ՍՊԸ-ները, որպես իրավաբանական անձինք, առողջապահական համընդհանուր պարտադիր ապահովագրության համար վճարում են միայն այն վարձու աշխատողների համար, որոնց աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։

Հիշեցնենք, որ 2026 թվականից առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգում են ներառվում 65 տարին լրացած անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաները, ինչպես նաև 200 հազար դրամից բարձր ստացող վարձու աշխատողները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ պետք է իմանան ԱՁ-ներն ու ՍՊԸ-ները առողջության պարտադիր ապահովագրության մասին