Բազմաթիվ ոստիկաններ ու մաքրողներ են բերվել Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածք
Հասարակություն
11:20 06/01/2026
Հայաստան

Բազմաթիվ ոստիկաններ ու մաքրողներ են բերվել Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածք

Այսօր վաղ առավոտից սուրբ Աննա Կաթողիկե եկեղեցու հարակից Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներ բազմաթիվ ոստիկաններ են բերվել։

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներն էլ ակտիվորեն տեխնիկայով մաքրում են եկեղեցու բակն ու հարակից տարածքները։

Քիչ անց  իր թիմակիցներով ուխտերթի անվան տակ այստեղ է գալու Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին մասնակցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող Սուրբ Ծննդյան պատարագին։ Երեկ էլ այս հիմնարկի աշխատակիցները օրերով կուտակցված ձյունից ու սառույցից մաքրում էին դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող աստիճանները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բազմաթիվ ոստիկաններ ու մաքրողներ են բերվել Սուրբ Աննա եկեղեցու հարակից տարածք