Մաչադոն պատրաստ է Թրամփին տալ Նոբելյան խաղաղության մրցանակը Մադուրոյին բռնելու համար
Քաղաքական
17:50 06/01/2026
Աշխարհ

Մաչադոն պատրաստ է Թրամփին տալ Նոբելյան խաղաղության մրցանակը Մադուրոյին բռնելու համար

Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, ով անցյալ տարի արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի, կարծիք է հայտնել, որ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապացուցել է՝  արժանի է մրցանակին՝ հարձակվելով Վենեսուելայի վրա և գերի վերցնելով նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Հենց որ իմացա, որ մենք արժանացել ենք Նոբելյան խաղաղության մրցանակին, այն նվիրեցի նախագահ Թրամփին։ Այդ պահին ես հավատացի, որ նա արժանի է դրան։ Շատերը, մարդկանց մեծամասնությունը, կարծում էր, որ այն, ինչ նա արեց հունվարի 3-ին, անհնար էր», - ասել է Մաչադոն։

Քաղաքական գործչի խոսքով՝ Մադուրոյի գերեվարումը միայն հաստատում է այն կարծիքը, որ ԱՄՆ նախագահը արժանի է այդ մրցանակին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder