Իրենք բարենորոգման հետ ոչ մի կապ չունեն, ո՛չ բարիքի, ո՛չ նորոգման, իրենք պիղծ են. Տիգրան Թորոսյան
Քաղաքական
15:54 06/01/2026
Հայաստան

Իրենք բարենորոգման հետ ոչ մի կապ չունեն, ո՛չ բարիքի, ո՛չ նորոգման, իրենք պիղծ են. Տիգրան Թորոսյան

«Պիղծ երևույթները գնահատելու կարիք չունեն։ Պիղծն արդեն պիղծ է, էլ ինչ գնահատենք»,-Սուրբ Աննա եկեղեցու դիմացի մայթով անցնելիս Panorama.am-ին ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Այդ պահին եկեղեցու բակում «ուխտերթից» հետո իր աջակիցների առաջ ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը։

Panorama.am-ի հարցին, թե Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում Հայ Առաքելական Եկեղեցուց բացի, բարենորոգման այլ ոլորտ չկար և արդյոք այդ քայլով Փաշինյանը չի պառակտում եկեղեցին՝ Թորոսյանն ասաց. «Պղծությունն արդեն ամեն ինչ է՝ ոչ միայն պառակտելը, և ոչ միայն եկեղեցին, այլև ժողովրդին։ Երբ պիղծերին տեսնեք, իրենց հարցրեք։ Իրենք բարենորոգման հետ ոչ մի կապ չունեն, ո՛չ բարիքի, ո՛չ նորոգման, իրենք պիղծ են, այդքան բան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենք բարենորոգման հետ ոչ մի կապ չունեն, ո՛չ բարիքի, ո՛չ նորոգման, իրենք պիղծ են. Տիգրան Թորոսյան