Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել
Աշխարհում
12:25 07/01/2026
Աշխարհ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հայտնում են  հյուպատոսությունից։ 

«Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները.

+963 964 422 005

+963 942 000 690»,- նշված է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Հալեպում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի միջև բախումներ են սկսվել։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder