Տիկնիզյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի շուրջ պտտվող տրանսֆերային լուրերի մասին
Աշխարհում
17:40 07/01/2026
Աշխարհ

Տիկնիզյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի շուրջ պտտվող տրանսֆերային լուրերի մասին

Գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի նկատմամբ այլ ակումբների հնարավոր հետաքրքրության մասին լուրերը։ Նա նշել է, որ ֆուտբոլիստի ներկայիս առաջնահերթությունը մնում է թիմի հետ աշխատանքը և մրցաշրջանի վերսկսմանը նախապատրաստվելը։

«Նաիրն այժմ մարզական հավաքի մեջ է, պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ կեսին և «Ցրվենա Զվեզդայի» կազմում Եվրոպա լիգայի խաղերին։ Սա է գլխավոր կետը։ Ես չեմ մեկնաբանի Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը», - գործակալի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն։ 

Ֆուտբոլիստը սերբական թիմում  է 2025 թվականի ամռանից։ 26-ամյա պաշտպանը սերբական ակումբի կազմում անցկացրել է 25 խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Նախկինում լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ խաղացողով հետաքրքրված է «Կրասնոդարը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder