Կապան-Երևան ճանապարհն ավտոմեքենայի և կցորդիչով բեռնատարի բախման հետևանքով երկկողմանի փակվել է
Հասարակություն
08:35 07/01/2026
Հայաստան

Կապան-Երևան ճանապարհն ավտոմեքենայի և կցորդիչով բեռնատարի բախման հետևանքով երկկողմանի փակվել է

Հունվարի 7-ին, ժամը 04։46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Երևան ավտոճանապարհին՝ թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտ, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կապան-Երևան ճանապարհն ավտոմեքենայի և կցորդիչով բեռնատարի բախման հետևանքով երկկողմանի փակվել է