Հրթիռակոծությունից քանդվել է հալեպահայի տունը. «Արևելք»
Հասարակություն
16:34 08/01/2026

Հրթիռակոծությունից քանդվել է հալեպահայի տունը. «Արևելք»

Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բախումները շարունակվում են։ Հրթիռակոծությունից վնասվել են Հալեպի հայկական թաղամասերը, մասնավորապես՝ հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել։

«Արևելք»-ի տեղեկություններով,  այս գիշեր արձակված հրթիռներից մեկը մտել է Հրաչ Քեյվանյանի բնակարանը, տունը քարուքանդ է եղել։

Հրաչ Քեյվանյանը «Արևելք»-ի հետ զրույցում ասել է, որ, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, քնից արթնացել են ուժգին ձայնից և փլուզման փոշի-աղմուկից՝ գիշերը՝ 3։45-ին։

Նա բնակվում է Վիլլաներ թաղամասում, տունն առաջին հարկում է։ Շրջակայքում կան նաև այլ ավերածություններ։

«Մեր վիճակը շատ գէշ է»,-ասել է Հրաչ Քեյվանյանը՝ նշելով, որ իսկական պատերազմ է, որի վերջը չի երեւում։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder