Հալեպում բնակիչներին ժամանակ են տվել, որ լքեն Շեյխ Մաքսութի ու Աշրաֆիեի տարածքները
Քաղաքական
14:51 08/01/2026
Աշխարհ

Հալեպում բնակիչներին ժամանակ են տվել, որ լքեն Շեյխ Մաքսութի ու Աշրաֆիեի տարածքները

Այսօր՝ հունվարի 8-ի վաղ առավոտյան Հալեպում տեղի ունեցող բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում պայթյունները նյութական վնասներ ու ավերածություններ են պատճառել։

«Գանաձասար» պարբերականը գրում է, որ վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են։ Այսօր Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում, մերթընմերթ կրակոցներ են լսում։ Սննդամթերքի անութները, փուռերը, հիվանդանոցները, բանկերն աշխատում են։

Հալեպի ռազմական գործողությունների գրասենյակը ժամանակ է տրամադել, որպեսզի  բնակիչները լքեն Շեյխ Մաքսութի ու Աշրաֆիեի տարածքները։
 

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում սիրիական բանակը։





Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հալեպում բնակիչներին ժամանակ են տվել, որ լքեն Շեյխ Մաքսութի ու Աշրաֆիեի տարածքները