Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցարարներին ահաբեկիչներ է որակել
Իրանի պետական հեռարձակող IRIB-ը երեկ երեկոյան Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցածներին որակել է «ահաբեկիչներ» և հայտնել զոհերի մասին։
«Միապետության ահաբեկիչ կողմնակիցները երեկ երեկոյան հավաքվել են Թեհրանի տարբեր մասերում ցրված հանրահավաքների»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է հեռարձակողը։
IRIB-ն այդ մասին հայտնեց իր Telegram ալիքում՝ ավելի քան ութ ժամ լռությունից հետո, չնայած Իրանի մայրաքաղաքում և այլ քաղաքներում բողոքի շարժումների կողմից սոցիալական ցանցերում արված գրառումներին։
IRIB-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի ժամանակ այրվել են մեքենաներ, մոտոցիկլետներ, հասարակական վայրեր, ինչպիսիք են մետրոն, հրշեջ մեքենաները և ավտոբուսները։
«Մի շարք այլ քաղաքներում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից աջակցվող ահաբեկչական տարրերը վնասել են հանրային և մասնավոր սեփականությունը։ Որոշ քաղաքներում այս ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի մարդ», -հաղորդել է պետական հեռարձակողը։
Այլ միջադեպերի մասին լրացուցիչ մանրամասներ չի տրամադրվել։
Հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր են տեղի ունեցել 1979 թվականին տապալված Իրանի շահի ժառանգ Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Չնայած սոցիալական ցանցերում շրջանառվող մեծաթիվ և լայնածավալ բողոքի ցույցերի տեսանյութերին, Իրանի Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ ցույցերը «սահմանափակ» են եղել։
Երկրում նաև ինտերնետն է անջատվել։