Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցարարներին ահաբեկիչներ է որակել
Քաղաքական
11:26 09/01/2026
Տարածաշրջան

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցարարներին ահաբեկիչներ է որակել

Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը երեկ երեկոյան Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցածներին որակել է «ահաբեկիչներ» և հայտնել զոհերի մասին։

«Միապետության ահաբեկիչ կողմնակիցները երեկ երեկոյան հավաքվել են Թեհրանի տարբեր մասերում ցրված հանրահավաքների»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է հեռարձակողը։

 IRIB-ն այդ մասին հայտնեց իր Telegram ալիքում՝ ավելի քան ութ ժամ լռությունից հետո, չնայած Իրանի մայրաքաղաքում և այլ քաղաքներում բողոքի շարժումների կողմից սոցիալական ցանցերում արված գրառումներին։

IRIB-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի ժամանակ այրվել են մեքենաներ, մոտոցիկլետներ, հասարակական վայրեր, ինչպիսիք են մետրոն, հրշեջ մեքենաները և ավտոբուսները։

«Մի շարք այլ քաղաքներում ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից աջակցվող ահաբեկչական տարրերը վնասել են հանրային և մասնավոր սեփականությունը։ Որոշ քաղաքներում այս ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի մարդ», -հաղորդել է պետական ​​հեռարձակողը։

Այլ միջադեպերի մասին լրացուցիչ մանրամասներ չի տրամադրվել։

Հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր են տեղի ունեցել 1979 թվականին տապալված Իրանի շահի ժառանգ Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Չնայած սոցիալական ցանցերում շրջանառվող մեծաթիվ և լայնածավալ բողոքի ցույցերի տեսանյութերին, Իրանի Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ ցույցերը «սահմանափակ» են եղել։

Երկրում նաև ինտերնետն է անջատվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցարարներին ահաբեկիչներ է որակել