Ազատ խոսքի համար կալանավորված են մեդիագործիչները, գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ. Նաիրա Զոհրաբյան
Իրավունք
21:10 09/01/2026
Հայաստան

Ազատ խոսքի համար կալանավորված են մեդիագործիչները, գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ. Նաիրա Զոհրաբյան

«Նոր՝ բեկումնային տարին  մուտք ենք գործում քաղբանտարկյալների մի մեծ փաթեթով»,-Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործը։

Հիշեցնելով, թե ինչու են կալանավորված «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակները՝ Զոհրաբյանը նշեց, որ  նրանք ընդամնեը պատասխանել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին, իսկ Նարեկ Սամսոնյանն էլ օգտագործել է «Հետույք» բառը։

«Եթե ես թվարկեմ այս իշխանությունների առաջին դեմքերի օգտագործած բառերը՝ նրանց մոտ «հետույք» բառը երևի ամենամեղմագույն կոմպլիմենտը կլինի և մի քանի ժամ կարող է տևել՝ «Աբրահամ ռադիլ Իսահակա» ֆիլմի հայտնի դրվագի նման»,-ասաց Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ Սաղաթելյանը և Սամսոնյանը կալանավորված են նույն հոդվածով, որով կալանավորվել էին մեկ տարի առաջ, երբ նույն հայցով դատարանը նրանց մեղավոր չէր ճանաչել, և գալով այն համոզման, որ գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ։

ԱԺ նախկին պատգամավորը դիմեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային կառույցներին։

«Նորից դիմում եմ, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի կիրառած «եվրայոնջաներ» տերմինը, որով նա ժամանակին դիմում էր եվրոպական կառույցներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խոսքի համար հրապարակախոսներ են ձերբակալված, այն դեպքում, երբ ԵԽ լրագրողների անվտանգության կազմակերպությունը պարտադրել է ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ազատ խոսքի համար կալանավորված են մեդիագործիչները, նրանց գործունեությունը կասեցված է, իսկ «Անտիֆեյք»-ի խմբագրության գործունեությունը սահմանափակված։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Մասիվի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանն այսօր բավարարեց հանրային մեղադրողի միջնորություն՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացնելով 3 ամիս ժամկետով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատ խոսքի համար կալանավորված են մեդիագործիչները, գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ. Նաիրա Զոհրաբյան