Դատարանը երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետները
Իրավունք
16:29 09/01/2026
Հայաստան

Դատարանը երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետները

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունն ու «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացրեց 3 ամիս ժամկետով։

«Այս որոշումը նշանակում է, ում նկատմամբ ինչ ուզեն, այնպես կանեն։ Որոշումն անպայման բողոքարկելու ենք»,-ասաց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ դատավարությունը որակելով ֆարս։

Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանն էլ ընդգծեց՝ իր համար աբսուրդ է նման որոշումը, քանի որ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ Սամսոնյանը պետք է լիներ տնային կալանքի ներքո, այսինքն դատարանում պետք է քննարկվեր ոչ թե կալանքի, այլ տնային կալանքի երկարացման հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder