Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ բախումները դարձյալ սաստակցել են Հալեպում։ «Արևելք»-ի փոխանցմամբ, բախումներից զերծ չեն քաղաքի հայաշատ թաղամասերը։ Հրապարակած տեսանյութերում երևում է Հալեպի Վիլլաներ շրջանի Սուրբ Աստուածածին եկեղեցու թաղամասը, որտեղով անցնում են սիրիական բանակի տանկերը։
Ըստ աղբյուրի, երեկ ամբողջ գիշեր տևած ռազմական գործողություններից հետո Հալեպն այսօր գտնվում է հարաբերական խաղաղության մեջ։ Թեև հեռվից դեռևս լսվում են պայթյունների ձայներ, քաղաքը դանդաղ փորձում է արթնանալ։ Մեծ թվով խանութներ դեռ փակ են, սակայն հույս կա, որ հատկապես սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող հաստատությունները կվերաբացվեն։ Հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ զգուշավոր, և նկատելի է, որ անցորդների թիվը կտրուկ նվազել է։ Ամեն դեպքում առավոտյան առաջին ժամերն են, և դեռ վաղ է կանխատեսել, թե քաղաքում զարգացումները ինչ ուղղությամբ կընթանան։