Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի և մյուս արծաթասեր եպիսկոպոսների, ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը. Վարուժան դպիր Տանիելյան
Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Դանիելյանը հայտարարություն տարածել՝ իր հավատարմությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին.
«Ես՝ Արարատյան Հայրապետական թեմի սպասավոր Վարուժան դպիր Տանիելյանս, մերժում եմ թեմիս առաջնորդական փոխանորդի և մյուս արծաթասեր եպիսկոպոսների, այլև ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի նախաձեռնած «բարենորոգման» ծրագիրը և, որդիաբար խոնարհվելով, հավատարմությունս եմ հայտնում թեմիս առաջնորդին և Քրիստոսի մեծ խոստովանող Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի աթոռի գահակալ Գարեգին Ոսկեհատցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Արծաթսիրութեամբն մոլեալ Յուդա՝ զիւր զմեծ զՎարդապետն ընդ երեսուն արծաթոյ Հրէիցն մատնէր․․․»։
Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի «եկեղեցին բարենորոգելու» օրակարգին։
Տեր Միքայել քահանա Շաղոյանը նույնպես իր հավատարմությունն է հայտնել Գարեգին Երկրորդին.
«Երբևէ չեմ ընդունել դավաճանությունն ու կեղծավորությունը։ Այս երկու մարդկային հատկանիշներից նաև շատ եմ տուժել անձնապես։ Ինչպես նաև որևէ անձնական գրառում չեմ ունեցել այս էջում, էջս օգտագործել եմ միմիայն քարոզչության նպատակով։ Այժմ թերևս խախտեմ և ասեմ՝ ծառայել և ծառայելու եմ Աստծուն, մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին»։
Տարբեր թեմերից բազմաթիվ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին, դեմ են արտահայտվել Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։