16 քահանա հայտարարել է տիրադավներին միանալու մասին
Քաղաքական
09:32 10/01/2026
Հայաստան

16 քահանա հայտարարել է տիրադավներին միանալու մասին

Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը հաշվել է՝ 16 քահանա անցել է տիրադավ որոկավորումը ստացած եպիսկոպոսների ու իր կողմը։

Տելեգրամի իր ալիքում նա գրել է.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է։  Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը եւ հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ 

Քահանա Հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։  Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»։

Նշենք, որ Փաշինյանի ծրագրին հայտարարած քահանաների գրառումների ներքո բազմաթիվ ափսոսանքի խոսքեր, քննադատություններ, ամոթանքներ ու վիրավորանքներ են գրվում նրանց կայացրած որոման վերաբերյալ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder