Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
16:49 11/01/2026
Հայաստան
Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է վաղը (հունվարի 12) որոշում կայացնի:
Տեղեկացնեմ, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե հենց այդ օրը դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի:
Այսինքն վաղը երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ:
Դատարան գնալու անհրաժեշտություն չկա»:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder